ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik․ 56-ամյա կինը դիմել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
«Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, նման ահազանգ եղել է, այժմ ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում»,-ասացին մամուլի ծառայությունից։
Նշենք, որ այսօր shamshyan.com-ը գրել էր, որ Երևանի բնակիչ 56-ամյա Ելենա Պետրոսյանը երեկ ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ նույն օրը ժամը 12։40-ի սահմաններում Կորյունի փողոցում գործող «Արմենիա» խանութում իր հետ վիճաբանության ժամանակ երգչուհի Շուշան Պետրոսյանը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Sputnik Արմենիային չհաջողվեց կապ հաստատել երգչուհու հետ՝ դեպքի հանգամանքները ճշտելու համար։
60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել հարսին 2 անգամ ծեծելու համար