ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik․ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1.0 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%»,-նշված է հաղորդագրության մեջ։
ԵԱՏՄ օրակարգում միասնական արժույթի հարց չկա. ԿԲ ներկայացուցիչ
Նշվում է, որ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքն այժմ 6.75% է, իսկ ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 3.75%։