Ջրաշենում անասնագոմ է այրվել. ներսում գտնվող 49 կենդանիները սատկել են

Հրդեհը բռնկվել է Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik․ Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասի անասնագոմերից մեկում հրդեհ է բռնկվել։ Անասնագոմն այրվել է, ներսում գտնվող կենդանիները՝ սատկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հրդեհ Գեղարքունիքում. գոմում բռնկած հրդեհի հետևանքով 70 ընտանի կենդանի է սատկել

Մանավորապես նշվում է, որ դեկտեմբերի 15-ին` ժամը 07։24-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

«Այրվել է անասնագոմը (մոտ 70 քմ), և ներսում սատկել 49 կենդանի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:28-ին, մարվել՝ 10։19-ին։

Խոշոր հրդեհ Արմավիրում. Lexus–ը մոխրակույտի է վերածվել, բայց անասունները փրկվել են