ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Վերջին 24 ժամում ավելի քան հինգ հարյուր մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 566 մարդ։Ավտոբուսների երթն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պարեկային ծառայության և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Արցախում մշտական բնակության վայր է վերադարձել ընդհանուր առմամբ ավելի քան 39 հազար 700 մարդ։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են