Հայաստանում բանկային ավանդների վերադարձի նոր խնդիրներ են առաջացել. ԿԲ նախագահ

ՀՀ Կենտրոնական բանկի վերջին հաշվարկներով` չաշխատող վարկերի թիվը 6.7 տոկոսից կարող է աճել մինչև 10 տոկոսի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Հայստանյան բանկային համակարգում դարձյալ վարկերի վերադարձելիության խնդիր է գրանցվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` հավելելով, որ նման իրավիճակի պատճառը տարեսկզբից մոլեգնող կորոնավիրուսի համավարակն է ու Արցախի դեմ սեպտեմբերին սանձազերծված պատերազմը։

Պատերազմ, կորոնավիրուսի նոր ալիք ու գնաճ. ԿԲ–ն դրական զարգացումներ չի կանխատեսում

«Վերադարձելիության հետ կապված կարող են խնդիրներ լինել։ Մենք դա անընդհատ մեր ուշադրության կենտրոնում ենք պահում, որովհետև բանկերի հետ ամենօրյա աշխատանքային ռեժիմում ենք` իրենց ունեցած ավանդների, վարկերի, շարժերի հետ կապված։ Վերջին տվյալներով` չաշխատող վարկերի թիվը 6.7 տոկոս է։ Մեր կանխատեսումն այն է, որ այդ թիվը կարող է աճել մինչև 10 տոկոս»,– ասաց Գալստյանը։

ԿԲ նախագահն ասաց, որ մտահոգություն կա, բայց կա նաև հույս, որ ՀՀ–ում առկա կապիտալն ի վիճակի է կլանելու հնարավոր առաջացող ռիսկերը։

Նշենք, որ կանխատեսվող գնաճային ճնշումները զսպելու համար ՀՀ ԿԲ–ն այսօր կայացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 1 տոկոսով ավելացնելու որոշում։