Գիտնականները նշել են COVID-19 վարակի վտանգը նվազեցնող լավագույն դիետան

Սննդակարգում ածխաջրերի ցածր պարունակությունը նվազեցնում է ճարպի և «վատ» խոլեստերինի տոկոսն օրգանիզմում, ինչպես նաև կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը:
Sputnik

ԵՐԵՎԱն, 15 դեկտեմբերի – Sputnik. Կետոգենային դիետան նվազեցնում է կորոնավիրուսով վարակվելու վտանգը: Նման եզրակացության են հանգել մի խումբ գիտնականներ, հայտնում է պարբերականը, իսկ վարակվելու դեպքում կարող է պաշտպանել դրա ծանր տեսակից, հայտնում է Times of India-ն։

Կորոնավիրուսից մահացել է հանրահայտ ռեժիսոր Կիմ Կի Դուկը

Գիտնականների կարծիքով՝ սննդակարգում ածխաջրերի ցածր պարունակությունը նվազեցնում է ճարպի և «վատ» խոլեստերինի տոկոսն օրգանիզմում, ինչպես նաև կայունացնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Փորձարկումները ցույց են տվել, որ նմանատիպ սննդակարգը բարձրացնում է պլազմայում կետոնային մարմինների մակարդակը։ Դրանք կառավարում են օրգանիզմում օքսիդացման սթրեսը և հակաբորբոքային ազդեցություն ունեն։

Բացի դրանից, կետոգենային դիետան նպաստում է Т-լիմֆոցիտ ընկալիչներ կրող իմունոմոդուլացնող, հակաբորբոքային ակտիվություն ունեցող բջիջների տարածմանը։

Նման սննդակարգը կարող է բարելավել ադապտիվ իմունային բջիջների գործառույթները և նվազեցնել կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու ռիսկը։

Պուտինը, Փաշինյանն ու մյուսները. ինչպես են քաղաքական գործիչները պաշտպանվում կորոնավիրուսից