Եվրոպայում հայտնաբերվել է առողջության համար վտանգավոր թուրքական ալկոգել

Ալկոգելում մեթանոլի վտանգավոր քանակ է հայտնաբերվել, որը կարող է գլխացավ, սրտխառնոց և նույնիսկ կուրություն առաջացնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Եվրոպայում հայտնաբերվել է առողջության համար վտանգավոր թուրքական ախտահանիչ։ Տեղեկությունը հայտնում է Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը (OLAF)։

Երևանում հղի բժիշկ է մահացել կորոնավիրուսից. 4–րդ երեխան չի ծնվել. մանրամասներ

OLAF–ի հաղորդագրության համաձայն` կորոնավիրուսի համավարակի սկզբից ամբողջ Եվրոպայում առգրավվել է թուրքական արտադրության մոտ 140 հազար լիտր ախտահանիչ, որում մեթանոլի վտանգավոր քանակ է հայտնաբերվել։ Այն կարող է գլխացավ, սրտխառնոց և նույնիսկ կուրություն առաջացնել:

Դեռ օգոստոսին OLAF-ը Դանիայի իշխանություններից տեղեկություններ է ստացել, որ 6000 լիտր թուրքական ախտահանիչ է առգրավել: OLAF-ը տեղեկատվությունը փոխանցել է ԵՄ անդամ բոլոր երկրներին:

Պարզվել է, որ ԵՄ անդամ մի շարք երկրներ ալկոգել են պատվիրել նույն արտադրողից, որը գործել է մի քանի անվանումներով։ Ըստ այդմ` առգրավվել է մոտ 140 հազար լիտր ձեռքի ախտահանիչ։