Բաշկիրիայում ծերանոց է այրվել․ կան բազմաթիվ զոհեր

Փրկվել է 3 տղամարդ և մեկ կին՝ աշխատակցուհին, ով լսել է հրդեհային ազդանշանի ձայնը և միջոցներ է ձեռնարկել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ,  15 դեկտեմբերի – Sputnik. Բաշկիրիայի Իշբուլդինո գյուղի ծերանոցում բռնկված հրդեհի զոհ է դարձել 11 մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Շենգավիթում 71-ամյա կինը ծխահարվել ու մահացել է հարևանի տանը բռնկված հրդեհից

Փրկվել հաջողվել է 4 հոգու. խնամատան աշխատակցուհին պատուհանով տարհանել է երեք բնակչի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։

Հրդեհի փաստով քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասով (անզգուշությամբ երկու և ավելի անձանց մահ պատճառելը):

«Ըստ առկա տվյալների՝ հրդեհի հետևանքով զոհվել է 7 տղամարդ և 4 կին։ Փրկվել է 3 տղամարդ և մեկ կին՝ աշխատակցուհին, ով լսել է հրդեհային ազդանշանի ձայնը և միջոցներ է ձեռնարկել: Փրկված տղամարդկանցից մեկն այժմ գտնվում է հիվանդանոցում»,-հայտնել են ՌԴ ԱԻՆ գլխավոր վաչությունից։

Հրդեհ երևանյան շենքերից մեկում. մեկ մարդ մահացել է, տուժածների շարքում երեխա կա

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ընտանիքի, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Լենարա Իվանովան՝ Բաշկիրիայի սոցպաշտպանության նախարարությունը տեղեկություններ չունի այրված ծերանոցի մասին, քանի որ այն մասնավոր է եղել: