«Ազիմուտ» ավիաընկերությունը Ուֆա–Երևան–Ուֆա թռիչքներ կիրականացնի

Ավելի վաղ նույն ավիաընկերությունը վերսկսել էր Երևան–Դոնի Ռոստով ավիաթռիչքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը Ուֆա–Երևան–Ուֆա ավիաթռիչքներ կսկսի իրականացնել։ Այս մասին տեղեկացնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ինքնաթիռները Ռուսաստանից կարող են Արցախ թռչել արդեն դեկտեմբերին

Թռիչքները կսկսեն դեկտեմբերի 27-ից, դրանք կիրականացվեն շաբաթը մեկ անգամ։ Օդանավը 100 տեղ ունի, թռիչքի տևողությունը մի քաղաքից մյուսը կլինի 2 ժամ 50 րոպե։

Ընկերությունը Ուֆա–Երևան–Ուֆա ավիաթռիչքները պատրաստում էր սկսել գարնանը, սակայն հետաձգեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Ավելի վաղ ավիաընկերությունը վերսկսել էր Երևան–Դոնի Ռոստով ավիաթռիչքները։