ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik.Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ «Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տարածված փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է։
«Ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձեր են իրականացնում, քանի որ նշված փաստաթուղթը կեղծ է իր բովանդակությամբ: Կոչ ենք անում մեր քաղաքացիներին զերծ մնալ սոցիալական ցանցերում նմանատիպ տեղեկություններ տարածելուց, անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներ շոշափելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին», – գրված է ԱԱԾ–ի հաղորդագրությունում։
Նշենք, որ սոցցանցերում տարածվել է կեղծ փաստաթուղթ, որում հորդորում են Արցախի բնակիչներին վերցնել անհրաժեշտ իրերը և լքել իրենց բնակավայրերը։ Նման կեղծ փաստաթղթեր տարածվել էին նաև սեպտեմբերին ու նոյեմբերին։
Սադրանքներն Արցախում կշարունակվեն. Թուրքիան ցանկանում է չեզոքացնել ՌԴ ազդեցությունը