«Զանգեց, ներկայացավ որպես Անդրանիկ Քոչարյան, իրեն պահեց խուլիգանի պես». Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը տարօրինակ զանգից ու սպառնալիքներ ստանալուց հետո դիմել է ոստիկանություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ինչ–որ մեկը զանգել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին և սպառնալիքներ հնչեցրել։ Քոչարյանն այդ մասին գրել է Facebook–ի իր էջում։

«Հենց նոր ինձ զանգահարեց անծանոթ համարից ինչ-որ անձնավորություն, որը ներկայացավ որպես ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան: Ֆեյսբուքյան իմ մի գրառման հետ կապված սպառնում էր հաշվեհարդարով և իրեն պահեց որպես վերջին փողոցային խուլիգան»,– նշել է նա։

Քոչարյանն արդեն դիմել է ոստիկանություն: