ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Երևանում մահվան ելքով հերթական ՃՏՊ–ն է գրանցվել, այս անգամ` Նորագավիթ թաղամասում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է դեկտեմբերի 13-ին, ժամը 23:41-ին։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության`Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Երևանի Խանջյան փողոցում մեքենաներ են բախվել մեքենաներ. կան զոհեր ու տուժածներ
Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» և «Volkswagen Vento» (վարորդ՝ Արմեն Ղ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Անի Ղ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Արմեն Ղ․-ն մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Ահասարսուռ դեպք Արագածոտնի մարզում. որդին ծեծել, ապա խեղդամահ է արել տարեց մորը