Ռուս սակրավորներն Արցախում արդեն ավելի քան 4800 պայթուցիկ առարկա են վնասազերծել

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքներ իրականացնել խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում ավելի քան 4800 պայթուցիկ առարկա են վնասազերծել:

Իրավիճակը կարգավորվել է. ռուս խաղաղապահների հրամանատարը`Արցախի իրավիճակի մասին

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, խաղաղապահներն ինժեներական հետախուզում և ականազերծում են իրականացրել Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքներում։

Մեկ օրվա ընթացքում մաքրվել է մոտ 8 հա տարածք, 7 կմ ճանապարհածածկույթ, հետազոտվել է 50 շենք, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 51 պայթուցիկ առարկա։

Ինժեներական ստորաբաժանումներն ընդհանուր առմամբ ականազերծել են ավելի քան 155 հա տեղանք, ավելի քան 38 կմ ճանապարհ, 375 շինություն, հայտնաբերել և վնասազերծել են 4811 պայթուցիկ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված տարածքում։ Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում ՝ ապահովելով անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են