ԼՂ–ում տագնապալի իրավիճակ է եղել, բայց արագ կասեցվել է. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դեպքերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակ է եղել, բայց այն օպերատիվ կերպով կասեցվել է։

Արցախի ՊԲ–ն չի կարող գործել նույն տրամաբանությամբ, ինչ ադրբեջանցիները. Փաշինյան

«Տեղեկատվությունն իսկապես քիչ է։ Մենք հետևում ենք իրադրությանը։ Բնականաբար, դա լրացուցիչ բեռ է մեր խաղաղապահների համար։ Շփումները շատ օպերատիվ են իրականացվել։ Սա է ողջ տեղեկությունը, որ կարող ենք տրամադրել», - ասել է Պեսկովը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմանում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ էին ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վնասվածքներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ:

Հին Թաղերը կորցրել ենք, Խծաբերդում և՛ ադրբեջանցիներ կան, և՛ հայեր. Հադրութի շրջանի ղեկավար

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են