Ինչի՞ համար է մեր կառավարությունը. Գյումրիում պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Ցույցի մասնակիցները վստահեցնում են` եթե իրենց պահանջը չկատարվի, ավելի մեծամասշտաբ ակցիաներ են իրականացնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Գյումրիում շարունակվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցերը: Այս անգամ կազմակերպիչները ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչներն էին: Նրանք ժամը 12:00-12։30–ի սահմաններում ավտոերթով փակել էին քաղաքի կենտրոնական հատվածի 3 ճանապարհները:

Ինչի՞ համար է մեր կառավարությունը. Գյումրիում պահանջում են Փաշինյանի հրաժարականը

«Պահանջը մեկն է՝ վարչապետի հրաժարականը: Այս ակցիաներով փորձում ենք ցույց տալ, որ անտարբեր չենք երկրի ճակատագրի նկատմամբ, այս վարչապետն ի զորու չէ լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները, ինչն ամեն օր ենք նկատում։ Արտաքին քաղաքականության հատվածում չկա որևէ առաջ քաշած պահանջ՝ երկրին տեր կանգնելու, և հակառակորդը, օգտվելով սրանից, վարվում է այնպես, ինչպես ինքն է ցանկանում՝ հայտարարելով նորանոր տարածքների ու ցանկությունների մասին»,-Sputnik Արմենիային ասաց ՀՅԴ Գյումրու կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Գալստյանը։

Ինչի՞ համար է մեր կառավարությունը. Գյումրիում պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Նա ընդգծեց`այդ ամենի պատճառն այն է, որ Հայաստանի իշխանությունները համազոր պատասխան չեն տալիս։

Ինչի՞ համար է մեր կառավարությունը. Գյումրիում պահանջում են Փաշինյանի հրաժարականը

«Չկա իշխանություն։ Ի՞նչ է նշանակում` գերիների հարցով զբաղվում է Ռուսաստանը, ի՞նչ է նշանակում` սահմանների հարցով զբաղվում է Ռուսաստանը: Եթե ամեն հարցով պետք զբաղվի Ռուսաստանը, ինչի՞ համար է մեր իշխանությունը: Մենք պատրաստ ենք կանգնել նոր իշխանությունների կողքին՝ տեր կանգնելով մեր երկրին ու սահմաններին: Մեր երեխաները մեր երկրում պետք է մեծանան»,-նշեց Գալստյանը` ներողություն խնդրելով քաղաքացիներին անհանգստություն պատճառելու համար։

Ինչի՞ համար է մեր կառավարությունը. Գյումրիում պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Նրա խոսքով` եթե իրենց պահանջը չկատարվի, ավելի մեծամասշտաբ ակցիաներ են իրականացնելու:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։