Հայտնի է` հայ գերիների առաջին խումբը երբ կվերադառնա Հայաստան

ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Sputnik Արմենիային հայտնեց, թե երբ են հայ գերիները հասնելու Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորյանը հայ գերիների վերաբերյալ գրառում է արել Facebook–ի իր էջում։

«Սպասում ենք մեր գերիների առաջին խմբի վերադարձին»,– գրել է նա:

Sputnik Արմենիայի հետ զրույցում նա հստակեցրեց` գերիները կվերդառնան այսօր` դեկտեմբերի 14-ին։ Վերադարձողների թվի վերաբերյալ նա որևէ տեղեկություն չհայտնեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ գերիների փոխանակման շրջանակում արդեն Ադրբեջան են վերադարձել Արցախում բանտարկված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հայտնել էր, որ հայկական կողմը հաստատել է իր հանձնառությունը գերիների փոխանակման համար «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառման հարցում։