ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանին վստահ է, որ Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանաստեղծությունը, որը խիստ բարկացրել էր իրանական հասարակությանը, չպետք է ընկալել որպես վիրավորանք: Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Քիչ հավանական է, որ Էրդողանը ձգտում էր վիրավորել իրանցի ժողովրդին կամ ոտնձգություն էր կատարում տարածքային ամբողջականության նկատմամբ»,-ասել է Ռոհանին մամուլի ասուլիսի ընթացքում, ընդգծելով, որ թուրքական կողմի հավաստիացումներն ու բացատրությունները բավարար են եղել, որպեսզի դրանց հաշվին «հարցը հնարավոր լինի հաղթահարել»։
Ռոհանին խորհուրդ է տվել այսուհետ ավելի ուշադիր լինել հայտարարություններ անելիս, որոնք կարող են զգայուն լինել իրանցիների համար, այդ թվում՝ եթե վերաբերում են երկրի տարածքային ամբողջականությանը։
«Մեզ բոլորիս համար կարևոր է մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը»,-ասել է Ռոհանին։
Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Էրդողանը մի բանաստեղծություն էր մեջբերել, որը Թեհրանը համարել էր «անընդունելի»՝ երկրի ինքնիշխանության հանդեպ ոտնձգություն տեսնելով։ Դրա պատճառով Իրանի ԱԳՆ էր հրավիրվել Թուրքիայի դեսպանը, որին ասել էին, որ «տարածքային նկրտումների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի ժամանակներն արդեն վաղուց անցել են»։
Բանաստեղծության մեջ հիշատակվում էր Արաքս գետը, որի մի մասն անցնում է իրանա-ադրբեջանական սահմանով և որը, ինչպես մեջբերեց Էրդողանը, «բաժանել է երկու սիրահարներին», ինչն էլ կարող էր Թեհրանի դժգոհությունն առաջացնել՝ որպես պանթյուրքիզմի կողմնակից անջատողականների բանաստեղծություն։ Իրանի հյուսիս-արևմուտքը բնակեցված է թյուրքական ազգերով, այն անվանում են նաև Իրանական Ադրբեջան։
Հայաստանում Իրանի դեսպանն անդրադարձել է Էրդողանի «պոեզիային» հաջորդած իրադարձություններին
Հարցը հարթվել է Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆի և Մևլյութ Չավուշօղլուի զրույցից հետո, որոնք հաստատել են երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթը:
Էրդողանի հայտարարությունը չի ներվել, Իրանում բողոքի ցույցեր են կազմակերպվել. լուսանկարներ