Ձմռանը հումանիտար ճգնաժամը կարող է սրվել. Արցախի ՄԻՊ–ը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստիին

Արտակ Բեգլարյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրները չեն սահմանափակվում կացարանների պակասով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը չի բացառում, որ ձմռանը հումանիտար ճգնաժամը կարող է սրվել, այդ թվում նաև կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով։ Նա նման կարծիք է հայտնել ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։ 

«Իհարկե այո», - ասել է նա` պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ձմռանը Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի սրում է ակնկալվում։

Արտակ Բեգլարյանը նշել է, որ Արցախի խնդիրներն այսօր չեն սահմանափակվում այլ շրջանների փախստականների բնակեցման համար անհրաժեշտ կացարանի պակասով։

«Բացի այդ, անհրաժեշտ է մարդկանց համար գոնե նվազագույն հարմարավետ պայմաններ ստեղծել, օրինակ՝ ջեռուցում անցկացնել։ Շատերն իրենց տները լքելիս նույնիսկ չեն կարողացել իրենց հետ հագուստ վերցնել։ Այդ հարցում մեծ դերակատարություն ունի նաև կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը», - հայտնել է օմբուդսմանը։

Բեգլարյանը դժվարացել է նշել Արցախում COVID-19-ով վարակվածների թիվը, նշելով, որ վերջին տվյալներն իշխանությունը ստացել է դեռ սեպտեմբերին՝ մինչ նոր էսկալացիան։

Առանձնացվել են 60 ռազմագերի, բռնի անհետացած քաղաքացիների թիվը հասնում է 40-ի. Բեգլարյան

Բեգլարյանի խոսքով՝ ամենասուր խնդիրը կացարանների հարցն է։

Նրա խոսքով՝ սեպտեմբերին մարտական գործողությունները սկսվելուց հետո մարդիկ թողել են իրենց տները, փրկելով իրենց ու իրենց մտերիմների կյանքը, իսկ երբ պատերազմն ավարտվեց, ոմանք պարզեցին, որ վերադառնալու տեղ չունեն։

«Հակամարտության մեկուկես ամսվա ընթացքում մի քանի հազար տուն է քանդվել։ Տնից զրկված մարդկանց մեծ մասը դեռ Երևանում են, այդ պատճառով էլ խնդիրը ծավալուն է և արդիական, - ասել է նա։

Բեգլարյանը նշել է, որ այդ հարցը խորացնում է մարդկանց անվստահությունը, որը դեռ պահպանվում է հրադադարն ուժի մեջ մտնելուց ավելի քան մեկ ամիս անց։

«Մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ մեր մարդիկ իրենց ապահով զգան։ Դա առաջնահերթ հարց է», - ասել է Բեգլարյանը։

ԼՂ–ում վտանգավոր իրավիճակ է եղել, բայց արագ տեղայնացվել է. Պեսկով

Նա ավելացրել է, որ վերջին շաբաթներին Ռուսաստանի խաղաղապահ ուժերի աջակցությամբ այդ ուղղությամբ մեծ աշխատանք է տարվել։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են