ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի hունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչները Բելգրադից հայտնում են, որ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է շարունակել պայքարը աշխարհի գավաթում:
«Պատճառը առողջական խնդիրներն են»,– նշված է հաղորդագրության մեջ։
Երեկ Արթուր Ալեքսանյանը որակավորման փուլում 1։5 հաշվով պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոևին, և սփոփիչ գոտեմարտում այսօր պետք է մրցեր բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի հետ։
Նշենք` դեկտեմբերի 12-ին Բելգրադում մեկնարկած մրցաշարը նախատեսվել էր որպես 2020թ–ի Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, սակայն COVID-ի հետ կապված հարցերի պատճառով մի շարք երկրներ (այդ թվում` ԱՄՆ–ն և Ճապոնիան) որոշեցին չմեկնել մրցումներին։ Այդ պատճառով մրցումը կկայանա որպես Աշխարհի անհատական գավաթ (Individual World Cup):