Արտակարգ դեպք Երևանում․ Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված տղամարդու դի է հայտնաբերվել

Իրավապահները պարզել են մահացածի ինքնությունը։ Երիտասարդ տղամարդու մոտ նամակ են հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի– Sputnik. Երևանում` Ծիծեռնակաբերդի անտառում, 35–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթար Երևանում. վարորդը մահացել է, ուղևորուհին հիվանդանոցում է

«Այսօր` դեկտեմբերի 14-ին, ժամը 08։00-ի սահմանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված տղամարդու դի կա»,– գրում է կայքը։

Նշված վայր են մեկնել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը։

Փրկարարները ծառից իջեցրել են դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Երևանի Խանջյան փողոցում բախվել են մեքենաներ. կան զոհեր ու տուժածներ

Ոստիկաններն ու քննիչները պարզել են մահացածի ինքնությունը, նա Վանաձոր քաղաքի բնակիչ 35-ամյա Վլադիմիր Ա․-ն էր։

Կայքի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերված նամակում գրված է եղել, որ իր կատարած այս քայլի մեջ որևէ մեկին չմեղադրեն։

Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ահասարսուռ դեպք Արագածոտնի մարզում. որդին ծեծել, ապա խեղդամահ է արել տարեց մորը