Արցախի ՊԲ–ն չի կարող գործել նույն տրամաբանությամբ, ինչ ադրբեջանցիները. Փաշինյան

ՀՀ վարչապետն ուղիղ եթերում անդրադարձավ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի շուրջ ստեղծված իրավիճակին ու հայտնի իրադարձություններում ռուս խաղաղապահների ունեցած դերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վերահսկողությունը շարունակելու է մնալ հայկական զինուժի վերահսկողության ներքո։ Այսօր ուղիղ եթերում ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Արցախում տեղի ունեցած իրադարձությունները։

Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի. Փաշինյան

«Իհարկե, Ադրբեջանի ձեռնարկած այդ գործողություններն ունեն բացահայտ սադրիչ բնույթ, բայց դրանք ուղղված են նաև Արցախում ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը։ Նրանք ուզում են ցույց տալ, որ խաղաղապահներն ի վիճակի չեն կանգնեցնելու իրենց կողմից ձեռնարկվող սադրանքները, և Հին Թաղեր, Խծաբերդ հատվածի ճաատագիրը ՌԴ խաղաղապահների առաջին լուրջ փորձությունն է, մանավանդ որ Արցախի ՊԲ–ն չի կարող գործել այն նույն տրամաբանությամբ, ինչ անում են ադրբեջանցիները։ Նկատի ունեմ` հայկական կողմը չպիտի անի գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի կարող են հարվածի տակ դնել խաղաղապահների առաքելության արդյունավետությունը»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմանում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ էին ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վնասվածքներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ:

Հին Թաղերը կորցրել ենք, Խծաբերդում և՛ ադրբեջանցիներ կան, և՛ հայեր. Հադրութի շրջանի ղեկավար

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են