Արա Այվազյանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը մեկնարկել է

Հանդիպմանը ներկա են նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Երևանում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Էնդրյու Շոֆերի և Ստեֆան Վիսկոնտիի հետ։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը ներկա են նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` Ստեֆան Վիսկոնտին ու Էնդրյու Շոֆերը Երևան են ժամանել Ադրբեջանից, որտեղ շաբաթ օրը հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Մինսկի խումբը որևէ դեր չի ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ինքն էլ համանախագահներին Բաքու չի հրավիրել։

Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համախանագահ Իգոր Պոպովը ո՛չ Բաքու, ո՛չ Երևան չի այցելել։

Հավելենք, որ համանախագահները վերջին անգամ տարածաշրջան էին այցելել պատերազմից առաջ։