Անհետ կորած զինծառայողների հարազատները նամակ են գրել Վլադիմիր Պուտինին

Անհետ կորած զինծառայողների ծնողները նամակ են փոխանցել` ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Անհետ կորած զինծառայողների մի քանի տասնյակ հարազատներ այսօր կրկին հավաքվել էին Ռուսաստանի դեսպանատան առջև։

Ջաբրայիլում 20 դի են գտել. հարազատները մասնակցում են անհետ կորածների որոնման աշխատանքներին

Զինծառայողների հարազատները նախապես հաղորդագրություն էին տարածել.

«Առավոտյան 10։00-ից լինելու ենք ՌԴ դեսպանատան մոտ` խնդրանքով դիմելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` օգնելու գտնել մեր զինվորներին։ Խնդրում ենք նաև բոլոր նրանց, ովքեր մտահոգ են մեր երեխաների ապագայով, մասնակցեն այս գործընթացին», –նշվում էր հաղորդագրության մեջ։

Նրանց հաջողվեց հանդիպել ՌԴ դեսպանատան ներկայացուցչի հետ, որին փոխանցեցին նամակ` ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի շրջաններում զինծառայողների որոնողական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհայտ կորած զինծառայողների հարազատներին:

Նոյեմբերի 13-ին գտնվել է 802 զոհվածի աճյուն և 1 ողջ զինծառայող` Շուշիի անտառներում։

Արցախի ՊԲ–ն չի կարող գործել նույն տրամաբանությամբ, ինչ ադրբեջանցիները. Փաշինյան