«Նրանք նույնպես մարդիկ են». Զախարովան խոսել է COVID-19-ով վարակված դիվանագետների մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով կրճատվել է հյուպատոսական առերես ընդունելությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Կորոնավիրուսային վարակը չի շրջանցել ռուս դիվանագետներին և հյուպատոսարանների աշխատակիցներին։ Այդ մասին «Звезда» հեռուստաալիքի հետ հարցազրույցում պատմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

1013 նոր դեպք, 24 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Նրա խոսքով՝ կան անգամ մահացու ելքերի դեպքեր։

«Մեր դիվանագետներն ու հյուպատոսարանների աշխատակիցները նույնպես մարդիկ են, և համավարակը նրանց չի շրջանցում։ Մենք, ցավոք, նաև մահացու ելքով դեպքեր ունենք, մեր դեսպանատների մեծ թվով աշխատակիցներ հիվանդ են»,-ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով կրճատվել է հյուպատոսական առերես ընդունելությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Կորոնավիրուսից մահացել է հանրահայտ ռեժիսոր Կիմ Կի Դուկը