ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներն արդեն Երևանում են

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համախանագահ Իգոր Պոպովը ո՛չ Բաքու, ո՛չ Երևան չի այցելել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի, Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին ու Էնդրյու Շոֆերն արդեն Հայաստանում են:

Ալիևը ճանապարհել է Մինսկի խմբին՝ շեշտելով, որ նրանց չէր հրավիրել

Պաշտոնական հանդիպումները հայկական կողմի հետ նախատեսված են վաղը` դեկտեմբերի 14-ին։ Համանախագահների օրակարգն առայժմ չի հրապարակվում։ Հայտնի չէ նաև՝ կմեկնե՞ն նրանք Արցախ, թե՞ ոչ։

Նշենք, որ Ստեֆան Վիսկոնտին ու Էնդրյու Շոֆերը Երևան են ժամանել Ադրբեջանից, որտեղ նախօրեին հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Մինսկի խումբը որևէ դեր չի ունեցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և որ ինքը համանախագահներին Բաքու չի հրավիրել։

Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համախանագահ Իգոր Պոպովը ո՛չ Բաքու, ո՛չ Երևան չի այցելել։

Վազգեն Մանուկյանը կոչով դիմել է զինված ուժերին` ապահովել երկրի ու ժողովրդի անվտանգությունը

Հավելենք, որ համանախագահները վերջին անգամ տարածաշրջան էին այցելել պատերազմից առաջ։