ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Զեյթուն թաղամասի վագոն-տնակներից մեկն այրվել է։ Կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես`այսօր ժամը 14։55-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուռնուս գյուղի ամառանոցներում այրվում է վագոն-տնակ. ներսում կա քաղաքացի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Այրվել է գյուղի Զեյթուն թաղամասի վագոն-տնակներից մեկը (27 քմ):
«Փրկարարները ներսում հայտնաբերել են Ավետիս Թ․-ի (ծնված 1955 թ.) դին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15։55-ին, մարել՝ 16։36-ին։