Վաղարշակ Հարությունյանը մեկնել է Ռուսաստան. ինչ հանդիպումներ են նախատեսված

Վաղարշակ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում առաջին անգամ է այցելում Ռուսաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik.Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այսօր` դեկտեմբերի 12-ին, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և բարձրաստիճան այլ անձանց հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնել է 2020թ. նոյեմբերի 20-ին։ 

Նշենք, որ նա Հայաստանում արդեն իսկ հանդիպել է ռուս գործընկերոջ հետ, բայց ընդլայնված կազմով։ Նոյեմբերի 21-ին նրանք ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ։