Ստեփանակերտում դեռ չգիտեն` ՄԱԿ-ի պատվիրակությունը երբ կայցելի Արցախ

Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ղարաբաղ կժամանի ՄԱԿ-ի պատվիրակությունը, բայց արցախյան իշխանությունը հստակ ժամկետներ չգիտի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ղարաբաղյան իշխանությունը դեռ տեղեկություններ չունի, թե ՄԱԿ-ի գնահատման առաքելությունը կոնկրետ երբ կայցելի տարածաշրջան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մարտակերտում և Մարտունիում շուրջ 200 վնասված տներ բնակելի կդառնան

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հնարավոր է` ՄԱԿ-ի պատվիրակությունն այս ամսվա կեսին այցելի Ղարաբաղ։ Այդ մասին խոսել էր նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և հանրապետության մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ։ Ընդհանուր առմամբ, վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, մոտ 250-ը վերականգնման ենթակա չեն. դրանց մեծը մասը բնակելի տներ են։ Պատերազմի հետևանքով ամենաշատը տուժել է Մարտունու շրջանը, մասնավորապես՝ Մարտունի քաղաքը: