Սառնամանիքին դիմակ դնելը ճիշտ չէ. բժիշկը բացատրել է` ինչու

Շնչուղիները սառելուց պաշտպանելու համար դիմակը լավ ընտրություն չէ, ավելի լավ է տաք շարֆով փաթաթվել:
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Սառնամանիքի ժամանակ դիմակ դնելը ցանկալի չէ, քանի որ նման պայմաններում այն արագ խոնավանում և սառում է: ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել բժիշկ-համաճարակաբան Ելենա Բելովան։

Տարօրինակ մարգարեություն. Կովիդ անունով դիզայները 2019-ին կոստյումի հետ դիմակ է կարել

Բժիշկը պարզաբանել է, որ դիմակը հարկ է դնել մարդկանց կուտակման վայրերում, օրինակ՝ կանգառում, իսկ մնացած դեպքերում դրսում նախընտրելի է առանց դիմակ շրջել։ Նա հավելել է, որ թաց դիմակից, իսկ ցրտաշունչ եղանակին դիմակի թրջվելն անխուսափելի է, ավելի լավ է անհապաղ ազատվել:

«Կարևոր է հասկանալ, որ երբ շնչում ենք և խոսում, դիմակի ներսի կողմը խոնավանում է», - ասում է նա:

Պատասխանելով այն հարցին, թե կարող է արդյոք դիմակ դնելը մրսածության պատճառ դառնալ, բժիշկն ասել է, որ երբ մարդը շնչում է, խոսում, դիմակի ներսի հատվածում կաթիլներ են ձևավորվում և սկսում սառել, որոնց ազդեցությունից մարդը ևս կարող է մրսել։