Ռուսաստանը պահանջել է, որ կողմերը պահպանեն հրադադարի ռեժիմը

Խաղաղապահները վերահսկում են հրադադարի պահպանման ռեժիմն Արցախի 23 դիտակետերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Մոսկվան պահանջել է, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը լիարժեք պահպանեն հրադադարի դադարեցման ռեժիմը։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այդ մասին լրագրողներին է ասել ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ Ղարաբաղում գտնվող խաղաղապահները իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ ու հրադադարի պահպանման վերահսկողություն են իրականացնում 23 դիտակետերում։

Հիշեցնենք` ժամեր առաջ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է սկսել Հադրութի շրջանի երկու գյուղերի՝ Հին թաղերի ու Խծաբերդի ուղղությամբ։ Սրանք այն գյուղերն են, որոնք հայկական ուժերի վերահսկողության տակ են մնացել։ Հադրութի նախկին քաղաքապետ Վահան Սավադյանի խոսքով՝ այս գյուղեր են ժամանել ռուս խաղաղապահները, և փոխհրաձգությունը դադարեցված է։ Հիմա քննություն է ընթանում պարզելու համար, թե որ կողմն է խախտել հրադադարի ռեժիմը։