Ռուս խաղաղապահներն ու արցախցի փոքրիկները. լուսանկարներ

Sputnik

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական ակցիաներ են անցկացնում Արցախի դպրոցներում։ ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ նրանք աշակերտներին են բաժանում դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ և այլ անհրաժեշտ պարագաներ։

Արցախի իշխանությունը հուշարձանների ցանկ կփոխանցի ՌԴ խաղաղապահներին

Բացի այդ, անցկացվում են «խաղաղապահի դասեր», որոնց ընթացքում զինվորականները պատմում են իրենց խաղաղապահ գործունեության առանձնահատկությունների և անվտանգության հիմնական պահանջների մասին:

Հանդիպումներին մասնակցում են նաև Ռուսաստանից ժամանած հոգեբանները:

Ռուս խաղաղապահների այցելությունները ներկայացնող լուսանկարներից պարզ է դառնում, որ արցախցի փոքրիկներն արդեն ընկերացել են խաղաղապահների հետ։ Ինչպես երևում է, նրանց այցելություններն ուրախացնում են հատկապես տղաներին, որոնք հնարավորություն են ստանում ծանոթանալու խաղաղապահների զենքին։

Ղարաբաղում ռուս խաղաղապահների դիտակետերը զինվել են պաշտպանիչ միջոցներով. տեսանյութ

Ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակում բժիշկները նաև զննում են երեխաներին, ինչպես նաև դպրոցականներին առաջին բուժօգնության ցուցաբերման հմտություններ սովորեցնում։

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

 

1 / 9
Ստեփանակերտի դպրոցի բակում պատանիները զննում են խաղաղապահի զենքը
2 / 9
Բժշկական խաղաղապահ ջոկատի արտագնա բրիգադի բժիշկը քաղցրավենիք է հյուրասիրում փոքրիկին Ասկերանի շրջանի Այգեստան գյուղում
3 / 9
Ռուս խաղաղապահն ու Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի աշակերտը
4 / 9
Ռուս խաղաղապահները ջուր են հասցրել Ասկերանի շրջանի բնակավայրեր
5 / 9
Ռուսաստանի ԱԻՆ համահավաք ջոկատի մասնագետն առաջին օգնություն ցուցաբերելու դաս է անցկացնում վերակառուցված դպրոցում
6 / 9
Ռուս խաղաղապահն ու Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտները
7 / 9
Խաղաղապահ զորակազմի բժիշկը ստուգում է փոքրիկին
8 / 9
Ռուս խաղաղապահը և Ստեփանակերտի բնակիչները թիվ 8 դպրոցի բակում
9 / 9
Ստեփանակերտի դպրոցի բակում տղաներն ուսումնասիրում են ռուս խաղաղապահի զենքը