Մհեր Գրիգորյանը պաշտոնից չի հրաժարվել

Նոյեմբերի ընթացքում տասներկու նախարարներից վեցը հեռացել են պաշտոնից։ Հիմա էլ տեղեկություն է տարածվել, որ փոխվարչապետն է դիմում ներկայացրել Փաշինյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի` պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնելու լուրը չի համապատասխանում իրականությանը։ 

«Նա շարունակում է աշխատել նախկին ռեժիմով, րոպեներ առաջ ավարտվեց հերթական խորհրդակցությունը»,– Sputnik Արմենիային հայտնեցին Գրիգորյանի աշխատակազմից։

Այսօր տեղեկություն էր տարածվել, որ փոխվարչապետը դիմում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ պատճառաբանելով, որ Հայաստանին տնտեսական կոլապս է սպասում, ինքը չի կարող այս պայմաններում շարունակել պաշտոնավարումը։

Հիշեցնենք, որ Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունից հետո, նոյեմբերի ընթացքում տասներկու նախարարներից վեցը հեռացել են պաշտոնից։