Լավը, վատը, չարը․ ինչպես հաշտեցնել հայ հասարակությանն ու խուսափել եղբայրական գերեզմանից

Երբ եղբայրը եղբոր դեմ է կռվում, հաղթող չի լինում, պարտվում են բոլորը, այդ թվում նաև հասարակության այն մեծ մասը, որը չեզոք է մնում։
Sputnik

Հիշում եմ՝ դեռ ոչ շատ հեռու անցյալում մենք՝ Խորհրդային Հայաստանի բնակիչներս, շատ էինք զարմանում, երբ լսում էինք սփյուռքում մեր հայրենակիցների վեճերի մասին։ Դաշնակցականը երբեք ռամկավարի տղուն աղջիկ չէր տալիս։ Յուրաքանչյուր կուսակցություն իր համար առանձին եկեղեցի էր կառուցում, երեխաներին նույն դպրոց չէին ուղարկում։ Մենք ապշում էին՝ դա աներևակայելի է։ Ի՞նչը չեն կարողանում կիսել։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել։ Պարզվում է՝ կարող է։ Այն էլ ինչպես։ Ու ոչ միայն սփյուռքում, այլև մեզ մոտ։

Լարված իրավիճակ ոստիկանների ու ցուցարարների միջև. կան բերման ենթարկվածներ

Այժմ բոլոր չարիքների ու պարտված պատերազմի համար մեղադրում են ներկայիս իշխանությանը։ Իսկ նախկինները «երկրի պաշտպանունակության ամրապնդման» հետ կապ չունեի՞ն։ Դատելով բարձրաստիճան գեներալների առանձնատներից՝ այն էլ ինչպես ունեին։

Բայց մեր հասարակության պառատկման հարցում, իմ  համոզմամբ, մեղքն ամբողջությամբ գործող վարչապետին է։ Ամբողջ աշխարհում ընդունված է, ու դա արդեն աքսիոմ է, որ ընտրություններում հաղթած թեկնածուն պաշտոնը ստանձնելիս (հնարավոր է հոգու պոռթկմամբ, հնարավոր է՝ ենթարկվելով փիառ մասնագետների խորհուրդներին), անպայման հայտնում է ժողովրդին, որ նախագահ (վարչապետ, քաղաքապետ) կլինեմ բոլորիդ, այդ թվում նաև այն մարդկանց համար, որոնք իմ դեմ են քվեարկել, քանի որ մենք մի ամբողջականություն ենք, մեկ ժողովուրդ։

Փաշինյանը որպես իսկական հեղափոխական՝ այլ ճանապարհով գնաց, երևի կարծելով, որ այդպես ավելի հեշտ կլինի ղեկավարել։ Նա բաժանեց ժողովրդին «սևերի» ու «սպիտակների», հեղափոխականների ու հակահեղափոխականների, մերոնց ու ձերոնց։ Փաստացի դեմ տրամադրեց իր ընտրողներին այն մարդկանց հանդեպ, որոնք իրեն չէին աջակցել։

«Նիկոլ, դավաճան, Նիկոլ, հեռացիր». բազմամարդ երթ` Երևանի կենտրոնում

Վերջին երկուսուկես տարին այդպես էլ ապրում ենք․ եղբայրը եղբոր դեմ է, հայրը՝ որդու, էլ չեմ ասում այն մասին, որ հին ընկերներն են հակառակորդ դառնում։ Մի խոսքով՝ այն ժամանակվա սփյուռքի վեճերը մեր իրականության համեմատ սիրային ռոմանս են թվում։

Ճիշտ է՝ վերջին երկու ամիսների ընթացքում մի բան փոխվեց՝ նախաձեռնությունն անցավ «սևերի» ձեռքը, ու հիմա նրանք են իրենցն առաջ տանում։  Դրան գումարած հասարակության մեջ կոնֆլիկտային իրավիճակների գլխավոր կատալիզատոր գիտության, մշակույթի ու մնացածի նախարար Արայիկ Հարությունյանը լքեց իր պաշտոնը։ Սակայն սուրբ տեղը դատարկ չի մնում, ու կոնֆլիկտների գլխավոր հրահրող (իհարկե։ վարչապետից հետո) դարձավ Ազգային ժողովի աշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 90-ականների սկզբից հետևում եմ նրա գործունեությանը, այդ ժամանակ նա Շիրակի մարզպետն էր։ Այսօր նա իր վրա է վերցրել տեղական Ժիրինովսկու դերը։ Վլադիմիր Վոլֆովիչի մասին վաղուց են ասում, որ նա չափազանցված տեսքով հնչեցնում է գերագույն իշխանության գաղափարները։ Իսկ հետո այդ իշխանությունը վերլուծում է հասարակության արձագանքն այդ ամենին ու եզրակացություններ է անում։

Երևանում երթեր են ընթանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Այդպես է նաև պարոն Քոչարյանի դեպքում։ Հանրային հեռուստատեսությամբ ու խորհրդարանում նրա վերջին բոլոր ելույթները Ադրբեջանի հետ դիվանագիտական, բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին է, և դա հայ հասարակության կարծիքն իմանալու փորձ է։ Դե ինչ, մեր հասարակությանը արձագանքը հայտնի է, հետաքրքիր է իմանալ՝ ինչ են այդ կապակցությամբ մտածում ադրբեջանական հասարակությունում։

Այդ պատճառով կառաջարկեի երկրի ղեկավարությանը Անդրանիկ Քոչարյանի ծառայողական մեքենային Հայաստանի դրոշը փակցնել (որ ոչ ոքի հետ չշփոթեն), նրա հետ մի երկու սորոսական պատգամավորի նստեցնել ու Բաքու գործուղել։ Թող առաջին ծիծեռնակները լինեն։ Կգնան Արցախով, «Բարեկամություն» կամրջով, ժամանակին նման կամուրջ կար, այն միացնում էր կովկասյան երեք պետությունները։ Ճանապարհին կշփվեն տեղացիների հետ, նրանց կարծիքը կիմանան։ Կտեսնեն՝ ինչ վիճակում է հիմա Կիրովաբադի հայկական գերեզմանոցը, կհամոզվեն, որ մեր ռազմագերիների հետ ամեն ինչ կարգին է։ Վերջի վերջո Բաքում մեր ապագա դեսպանատան համար հարմար տեղ կգտնեն։

«Ամանորն առանց դավաճան Նիկոլի». Վանեցյանը նոր կարգախոս առաջարկեց

Հետո թող Աղդամով կամ Նախիջևանով վերադառնան։ Այդ ժամանակ մեր իշխանությունն ամբողջ պատկերը կունենա, բոլոր կարծիքներից տեղյակ կլինի։ Պատգամավորներն էլ երկրի համար վերջապես օգտակար բան արած կլինեն։ Պարգևավճարն իհարկե լավ է, պատգամավորի արտոնությունները՝ էլ ավելի լավ։ Բայց ինչպես ասում են՝ սիրում ես սահել, սիրիր և սահնակը քաշել։ Վերջիվերջո ձեզ նրա համար չեն ընտրել, որ մատ թափ տաք Էդմոն Մարուքյանի վրա ու ընդդիմադիրների վրա ֆեյքերի բանակ ուղարկեք։

Ի դեպ, ֆեյքերի մասին։ Արդարության համար պետք է նշել, որ սոցցանցերը լցրած ֆեյքերը ոչ միայն «սպիտակ» գվարդիայի ներկայացուցիչներն են։ Իսկ ընդդիմադիրներն էլ այսպես սև ու փափլիկ։ Ասեմ, որ նրանք էլ եսիմինչ չեն։ Իհարկե, ուժերն անհավասար են։ Փաշինյանի կողմնակիցների ֆեյք-հետևակայինների մի ամբողջ դիվիզիա կա։ Բայց պարզունակ ձևով են կռվում ու փորձում են քանակությամբ հաղթել․ նրանք հայհոյանքներ են հնչեցնում ցանկացած մարդու հասցեին, որը  չի համակրում իրենց կուռքին։ Ընդդիմությունը զուրկ է նման պաշարներից, բայց գործում է կետային, արդյունավետ՝ օգտագործելով վերջին սերնդի տեղեկատվական պատերազմ վարելու միջոցները։

Արա Աբրահամյանը մեղադրել է Փաշինյանին ու հիշեցրել Բաքվի շքերթում Ալիևի սպառնալիքների մասին

Նրանք շատ գրագետ ու սրամիտ կերպով սոցցանցերի օգտատերերի մոտ տպավորություն են ստեղծում, որ «ժողովրդական վարչապետի» կողմնակիցները «աբիժնիկների» կենսաբանական զանգված է։ Միայն անգրագետ պողոսներ ու ագրարային արտաքինով ու մտածելակերպով մարդիկ։

Ու այս ամենը տեսնելով՝ մոտեցող քաղաքացիական պատերազմի վախ ու կանխազգացում է առաջանում։ Վատն այն է, որ նույնիսկ Փաշինյանի ու նրա թիմի հեռանալուց հետո դժվար կլինի լուծել խնդիրն ու հաշտեցնել պառակտված հասարակությանը։

Ժամանակին հայտնի «Լավը, վատը, չարը» ֆիլմում ողջ մնացած երկու կերպար վերջապես գտնում են ոսկին, որն այդքան երկար փնտրում էին։ Մնում է միայն փորել-հանել այն ու որոշել՝ ում է հասնելու։ Ու ահա Քլինթ Իսթվուդի մարմնավորած հերոսը հանում է  թաքցրած ատրճանակն ու ասում․ «Բոլոր մարդիկ բաժանվում են երկու տեսակի․ նրանք, ում ատրճանակը լիցքավորված է ու նրանք, ով փորում է»։

Քսանհինգ տարի մենք վստահ էինք, որ ատրճանակը մեր ձեռքում է։ Իմանալով, որ պատերազմը չի ավարտվել, որ այն կարող է ցանկացած պահի սկսվել, խրամատներ ու բլինդաժներ փորելու փոխարեն մենք չափազանց գոհ էինք մեզանից, դեռ մի հատ էլ ծաղրում էինք պարտված կողմին։ Լոբզիկ Ազիկովի սրամիտ բանաստեղծություններն ու Killdim մուլտֆիլմները միայն հաստատում են դա։

Առանձին վերցրած խմբերի ձայները չպետք է շփոթենք ժողովրդի ձայնի հետ. Նիկոլ Փաշինյան

Հիմա ստիպված ենք խոստովանել, որ ատրճանակը թշնամու ձեռքում էր։ Պարտությունն ընդունելու համար արիություն է հարկավոր։ Ընդունել ու եզրակացություններ անել։ Փորելն էլ ամոթ չէ, նույնիսկ անհրաժեշտ է։ Դա կախված է այն բանից, թե մեզ համար ապագայում ինչ ենք ուզում։ Այսօր անհրաժեշտ է սկսել հիմք փորել մեր երկրի խաղաղ, ծաղկուն ապագայի համար։

Պետք է հպարտանալ առաջին հերթին ոչ թե երկրի, այլ այն թոշակի չափերով, որը պետությունը կարող է թույլ տալ իրեն վճարել ավագ սերնդին։ Վերջիվերջո պարտությունը պատերազմում աշխարհի վերջը չէ։ Հայտնի է, որ լինում են պարտություններ, լինում է ռևանշ։ Սակայն այդ կանոնը քաղաքացիական պատերազմի հետ կապ չունի։ Երբ եղբայրը եղբոր դեմ է կռվում, հաղթող չի լինում, պարտվում են բոլորը, այդ թվում նաև հասարակության այն մեծ մասը, որը չեզոք է մնում։ Ու այդ ժամանակ կպարզվի, որ մենք հիմք էինք փորձում, բայց գերեզման փորեցինք։ Եղբայրական գերեզման բոլորիս համար։ «Սևերի» ու «սպիտակների» համար։ Լավերի, վատերի ու չարերի համար։