Հիմա ես ունեմ բավարար ստրուկներ. մարդասպան Զոդիակի խորհրդավոր տեքստերից մեկը բացահայտված է

Հոլիվուդյան «Զոդիակ» ֆիլմի սիրահարներին կհետաքրքրի այն բացահայտումը, որն արել է միջազգային գաղտնազերծողների թիմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ի, Ավստրալիայի և Բելգիայի հատուկ մասնագետներից կազմված գաղտնազերծողների թիմը կարողացել է բացահայտել մարդասպան Զոդիակի գաղտագրերից մեկը։ Տեղեկությունը հայտնում է San Francisco Chronicle-ը։ Հենց այս պարբերականն է 51 տարի առաջ ստացել այդ գաղտնագրված տեքստը։ Ի դեպ, Զոդիակը դեռ հետախուզվում է։

Սարսափելի դեպք Արմավիրում․ Հուսեյնովը դաժանաբար սպանել է ընկերուհուն ու նրա 9-ամյա եղբորը

San Francisco Chronicle-ին ուղարկված նամակում գրված տեքստը մինչև այսօր հանգիստ չէր տալիս իշխանություններին և սիրողական խուզարկուներին։ Քննիչները կարծել են, որ գաղտնագրված տեքստում թաքնված է մարդասպանի անունը, բայց սխալվել են։

«Հուսով եմ՝ լավ ժամանակ եք անցկացնում՝ փորձելով գտնել ինձ։ Ես չեմ վախենում գազախցիկից, որովհետև այն ինձ վաղ թե ուշ դրախտ է ուղարկելու, որովհետև հիմա ես բավարար թվով ստրուկներ ունեմ, որ աշխատեն ինձ համար…»,- գաղտնազերծող մասնագետ Դևիդ Օրանչակի խոսքով՝ տեքստում հենց այս մտքերն են թաքնված եղել։

Պարբերականի փոխանցմամբ՝ սա Զոդիակի թողած չորս գաղտնագրերից ընդամենը երկրորդն է, որը հաջողվել է հասկանալ։

Այլմոլորակայիննե՞ր, թե՞ մարդ․ հայ մասնագետները ցրում են մոնոլիտ սյուների գլխավոր թեզը

«Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) հայտնի է, որ մարդասպան Զոդիակին վերագրվող գաղտնագիրը վերջերս բացահայտվել է անհատների կողմից: Զոդիակի գործը դեռ հետաքննում են ՀԴԲ-ի՝ Սան Ֆրանցիսկոյի ստորաբաժանման և իրավապահ մարմինները»,-նշված է ՀԴԲ-ի՝ Սան Ֆրանցիսկոյի բաժանմունքի Twitter-յան հաղորդագրության մեջ:

Ահասարսուռ դեպք Արագածոտնի մարզում. որդին ծեծել, ապա խեղդամահ է արել տարեց մորը

Մարդասպան Զոդիակը, որնիր իսկ հավաստիացմամբ ընդհանուր առմամբ 37 մարդ է սպանել 1968-1969 թվականների ընթացքում, հասարակական լայն ուշադրության արժանացավ հենց այն պատճառով, որ յուրաքանչյուր սպանությունից հետո նա կոդավորված ուղերձներով և զոհերի հագուստի արյունոտ հատվածներով նամակներ էր ուղարկում թերթերին: Գաղտնագրերում նրա մասին տեղեկություններ էին կոդավորված, բայց ոստիկանությանն այդպես էլ չհաջողվեց բռնել նրան։

2007թ.-ին Հոլիվուդում նկարահանվել է «Զոդիակ» ֆիլմը Ջեյք Ջիլենհոլի և Ռոբերտ Դաունի կրտսերի մասնակցությամբ։

Շուշիի բնակիչն ինքնասպան է եղել Երևանում` նետվելով տուն-ինտերնատի պատուհանից