ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, որոշ հատվածներ մերկասառույցով են պատվել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik.Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում փակ ավտոճանապարհներ կան։

«Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են»,– նշված է հաղորդագրության մեջ։

Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից Սպիտակի ոլորաններ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ և Սյունիքի մարզի Գորիս-Կապան (մառախուղ է) ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Դեռ ձյուն չի գա. եղանակի տեսություն

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Լոռու մարզում