Էրդողանը չի գիտակցել, որ Իրանն այդքան զգայուն է իր արտասանած բանաստեղծության հանդեպ

Զարիֆը լսել է գործընկերոջ մեկնաբանություններն ու ընդգծել, որ գնահատում է երկու երկրների միջև եղած բարեկամական հարաբերությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի գիտակցել, որ Բաքվում հնչեցրած բանաստեղծությունն այդքան զգայուն է Իրանի համար։ Mehr գործակալության հաղորդմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում հայտարարել է նրա թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն։

«Անկարան, անկասկած, ճանաչում է Իրանի տարածքային ամբողջականությունը», - ասել է Չավուշօղլուն:

Զարիֆը նշել է, որ գնահատում է երկու երկրների բարեկամական հարաբերությունները և փոխադարձ հարգանքը:

Ձևաչափն ընտրել են Բաքուն ու Երևանը․ ինչու Իրանի ծրագիրը դուրս մնաց արցախյան գործընթացից

Նշենք, որ երեկ Թեհրանում Թուրքիայի դեսպանին բողոք է ներկայացվել։ Դիվանագետին հիշեցրել են, որ տարածքային պահանջների ժամանակներն անցել են։ Ի պատասխան Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի դեսպանին։

Էրդողանի վրեժը, կամ ինչու Բաքվի զորահանդեսին հիշեցին Էնվեր փաշային

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած շքերթում Էրդողանն իր ելույթում արտասանել էր ադրբեջանցի բանաստեղծ Բախտիար Վահաբզադեի պոեմից մի հատված` Հարավային Ադրբեջանի և Հյուսիսային Ադրբեջանի տարանջատման մասին։

Էրդողանի հայտարարությունը չի ներվել, Իրանում բողոքի ցույցեր են կազմակերպվել. լուսանկարներ