ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կժամանեն վաղը՝ դեկտեմբերի 13-ին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ Երևան կժամանի նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը։
«Համանախագահների հանդիպումները նախատեսված են երկուշաբթի օրը»,- մեզ հետ զրույցում հստակեցրել է Նաղդալյանը:
Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներն այս պահին Բաքվում են, նրանց ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հանգստյան օրերին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր` բանակցային գործընթացում կան անորոշություններ, որոնք պետք է հստակեցվեն։