Երևանի կենտրոնից 2 քաղաքացու են տեղափոխել հիվանդանոց, մեկը ոստիկանության աշխատակից է

Հիվանդանոց տեղափոխվածներին հետազոտում են։ Նրանցից մեկը գանգուղեղային վնասվածք ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի է տեղափոխվել Հերացի թիվ 1 հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Քաղաքացիներից մեկը՝ Ղ․Լ․-ն, 1979 թվականի ծնված է, քաղաքացու մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում, մյուս քաղաքացին՝ 1997 թվականի ծնված ոստիկանության աշխատակից է, ունի վերին վերջույթի վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում»,– Facebook—ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսօր կազմակերպված ակցիայի ժամանակ ցուցարարների և ոստիկանների միջև քաշքշուկ տեղի ունեցավ, ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը վատացավ։

l