Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղի ունեցած վթարից

Վթարի պատճառ է հանդիսացել «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Արցախի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել երեկ տեղի ունեցած ավտովթարից, որին զոհ էր դարձել 2 մարդ։

Խոշոր վթար Կապանի օդանավակայանի մոտ. երեք երիտասարդների վիճակը ծանր է

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ դեկտեմբերի 10-ին ժամը 18:20-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին իրար են բախվել Շուշի շրջանի բնակիչ՝ 1976թ.ծնված Ս. Ա.-ի վարած «Սուզուկի Գրանտ Վիտարա» մակնիշի և խաղաղապահ զորքերի 1993թ.ծնված Օ. Մ.-ի վարած «Ուրալ» մակնիշի RUS ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Ա.-ն և ուղևոր` Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1977թ.ծնված Դ. Մ.-ն տեղում մահացել են:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է հանդիսացել «Սուզուկի Գրանտ Վիտարա» ավտոմեքենայի հանդիպակաց գոտի դուրս գալը: Պատահարի ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: