Վազգեն Մանուկյանն ու Կարեն Կարապետյանը հանդիպել են ու հանդիպում են պարբերաբար

ՀՀ նախկին վարչապետներից Վազգեն Մանուկյանին են սատարում նաև Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Հովիկ Աբրահամյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Ընդդիմադիր կուսակցությունների կողմից ժամանակավոր կառավարության ղեկավար առաջադրված, նախկին վարչապետ, ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը հանդիպել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Առանց ՌԴ-ի չենք կարողանա վերականգնել հայկական բանակի մարտունակությունը․ Վազգեն Մանուկյան

Մամուլում այս մասին տարածված տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Վազգեն Մանուկյանը։

«Երբ ինքը Հայաստանում է լինում, մենք պարբերաբար հանդիպում ենք»,– հավելեց Մանուկյանը։

Հիշեցնենք` «Հրապարակ» թերթն այսօր գրել էր, որ այս օրերին Մանուկյանին սատարում են ՀՀ նախկին վարչապետները՝ Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Հովիկ Աբրահամյանը, իսկ Կարեն Կարապետյանն օրերս հանդիպել է նրա հետ եւ խոստացել, որ նրա վարչապետ նշանակվելուց հետո ամեն ինչով՝ կադրերով, ֆինանսով, գաղափարներով կաջակցի անկում ապրած տնտեսության վերականգնմանը:

Հավելենք, որ Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր ուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վարչապետի՝ Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուն Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է։

Անդունդի մեջ ենք, պետք է գա մեկը, որը երկիրն այս վիճակից դուրս կբերի. Ծառուկյան