Փարիզն Ազնավուրի հիմնադրամի հավաքած օգնությունն ուղարկել է Երևան. սա 3–րդ ինքնաթիռն է

Օգնությունը ներառում է ինչպես անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, այնպես էլ դպրոցական պարագաներ երեխաների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Ֆրանսիան մարդասիրական օգնություն տեղափոխող երրորդ ինքնաթիռն է ուղարկել Երեւան։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Իսկական աղետ. Էրդողանի արձագանքը` ԼՂ-ի վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևին

«Ֆրանսիայի վարձած ինքնաթիռն այսօր մեկնել է Շառլ դը Գոլի անվան օդանավակայանից», - ասել է նա:

Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Երևան է հասցվելու Ազնավուրի հիմնադրամի կողմից հավաքված օգնությունը (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղորայք, բուժսարքեր, հագուստ), ինչպես նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի կողմից դպրոցական պարագաներ և տարբեր նյութեր «Վեոլիա» հիմնադրամից։

«Մարդասիրական օգնության այս երրորդ չվերթը, որը համակարգվում է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ճգնաժամային կենտրոնի կողմից, ցույց է տալիս Ֆրանսիայի համերաշխությունը Հայաստանի և նրա բնակչության նկատմամբ, որոնք տուժել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից», - ասել է նա:

Արցախում հումանիտար ճգնաժամ է. Այվազյանն ընդունել է Մայիլյանին

Մարդասիրական օգնությամբ նախորդ երկու ինքնաթիռները Ֆրանսիան ուղարկել էր նոյեմբերի 22-ին և 27-ին:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ գործարկում է Արցախի հայ բնակչության աջակցության համալիր ծրագիր։

Հունաստանի ՊՆ-ն ինքնաթիռ է տրամադրել հայերի մարդասիրական օգնությունը Երևան հասցնելու համար