ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի, Sputnik. Ռուսական բժշկական արտագնա բրիգադը մեկ օրում օգնություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ավելի քան 20 բնակչի, տեղեկացնում է ՌԴ պաշպանության նախարարությունից:
Ռուս խաղաղապահները հատուկ նշանակության բժշկական ջոկատի կազմից Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում արտագնա աշխատանքի համար բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ են ստեղծել:
«Դրանց կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հեռավոր գյուղերում և շրջաններում տեղի բնակչությանը օգնություն ցուցաբերող հոգեբանական ծառայության մասնագետներ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տեղի բնակիչների գանգատները կապված են հիմնականում քրոնիկ՝ սիրտ-անոթային, էնդոկրին հիվանդությունների հետ, նաև ատամնաբուժական ծառայությունների կարիք է զգացվում:
Ռուս բժիշկները Ղարաբաղի դաշտային հոսպիտալում բուժօգնություն են ցուցաբերել 41 երեխայի
Բժշկական բրիգադները հագեցած են ժամանակակից սարքավորումներով ու հնարավորություն ունեն տեղում ախտորոշել հիվանդությունները։