Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի հետ. «Հրապարակ» 

Նախկին վարչապետը Մանուկյանին խոստացել է, որ նրա` վարչապետ նշանակվելուց հետո ֆինանսներով, գաղափարներով կաջակցի տնտեսության վերականգնմանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է, որ այս օրերին 1996 թվականի օրինակով, ինչպես այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանից դժգոհ զանգվածն էր նախագահական ընտրությունների շեմին սկսել հավաքվել Վազգեն Մանուկյանի շուրջը, հիմա Փաշինյանից դժգոհ քաղաքական ուժերը, բիզնեսը, մտավորականությունն է սկսել սատարել նրան։

Առանց ՌԴ-ի չենք կարողանա վերականգնել հայկական բանակի մարտունակությունը․ Վազգեն Մանուկյան

Կամ, ինչպես թերթն է որակում` «հարկադրված են աջակցել «Վազգեն Մանուկյան-պրոյեկտին»»։

«Հրապարակի» տեղեկություններով՝ այս օրերին Մանուկյանին սատարում են ՀՀ նախկին վարչապետները՝ Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, Հովիկ Աբրահամյանը, իսկ Կարեն Կարապետյանն օրերս հանդիպել է նրա հետ եւ խոստացել, որ նրա վարչապետ նշանակվելուց հետո ամեն ինչով՝ կադրերով, ֆինանսով, գաղափարներով կաջակցի անկում ապրած տնտեսության վերականգնմանը:

Հավելենք, որ Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր ուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վարչապետի՝ Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուն Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է։

Անդունդի մեջ ենք, պետք է գա մեկը, որը երկիրն այս վիճակից դուրս կբերի. Ծառուկյան