Իսագուլյանի հայտարարության առնչությամբ քրգործ է հարուցվել սուտ մատնության հատկանիշներով

Նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնաբերվել են առերևույթ սուտ մատնություն կատարելու հատկանիշներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունների հետ կապված ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` սուտ մատնության դեպքի առթիվ։

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին Մոսկվա չեն կանչել. տարածված լուրերը կեղծ են

Ասուլիսի ժամանակ Իսագուլյանը հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր է բաժանել ազգությամբ ադրբեջանցիների։ Նա նաև հայտնել էր, թե 2018-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները թուրքերից և ադրբեջանցիներից 48 մլն դոլար են ստացել, որի վերաբերյալ իբր ՀՀ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվել և քրգործ է հարուցվել:

«Իսագուլյանի հայտարարությունների վերաբերյալ ՀՔԾ–ում նյութերի նախապատրաստման ընթացքում վերոհիշյալ հանգամանքները հերքվել են։ Դեկտեմբերի 4-ին քննիչի կողմից որոշում է կայացվել քրգործ հարուցելը մերժելու մասին` հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնաբերվել են առերևույթ սուտ մատնություն կատարելու հատկանիշներ»,–նշվածէ ՀՔԾ հաղորդագրության մեջ։

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով` սուտ մատնության հատկանիշներով։

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը հրավիրվել է ՀՔԾ