ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik.Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի մարզում է։ Տեղեկությունը հայտնում է պաշտպանի գրասենյակը Facebook-ի պաշտոնական էջում։ Նշվում է, որ Արման Թաթոյանը Սյունիք է մեկնել աշխատանքային այցով։
«Մեկնարկել է պաշտպանի գլխավորած աշխատանքային խմբի այցը Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանի գրասենյակի տեղեկություններով՝ այս պահին հանդիպումներ են տեղի ունենում Ներքին Խնձորեսկ գյուղում:
Անգամ 1 մետր հող չի զիջվել. Սյունիքի փոխմարզպետը հերքում է Արավուսի մասին տարածված լուրը
Հաղորդագրությանը կից հրապարակված լուսանկարներում երևում է, որ պաշտպանը գյուղացիների, զինվորականների ուղեկցությամբ շրջում է գյուղում, թերևս ծանոթանում է ադրբեջանական հարձակման հետևանքով բնակավայրի կրած վնասներին։