ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Նախարարը տեղում ծանոթացել է վիրավոր զինծառայողներին և պահեստազորայիններին ցուցաբերվող բուժօգնության հետ կապված աշխատանքներին:
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հոսպիտալի բժշկական անձնակազմին՝ իրենց առաքելությունը պատվով իրականացնելու համար»,- տեղեկացնում են նախարարությունից։
Նախարարը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել զինծառայողների հետ և շուտափույթ ապաքինում մաղթել։
Պատերազմում հերոսաբար կռված տղաները գերատեսչական պարգևներ են ստացել նախարարի կողմից։
Նշվում է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԶՈւ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել է պատերազմի օրերին ռազմաբժշկական ծառայության գործողությունները։ Նա հանձնարարականներ է տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:
Ջաբրայիլի մարտերում հրաշքով ողջ մնացած Սեյրան Սողոյանն աշխատանքի է ընդունվել