Հայաստանի հարավում նոր բնագծերի ձևավորման և սահմանների պահպանության աշխատանքներ են արվում

Աշխատանքներին մասնակցում են ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներն ու պահեստազորայինները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության պետական սահմանագոտու հարավային հատվածում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների զինծառայողներն ու պահեստազորայինները իրականացնում են նոր բնագծերի ձևավորման և սահմանների պահպանության համատեղ աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայաստանի հարավում նոր բնագծերի ձևավորման և սահմանների պահպանության աշխատանքներ են արվում

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատում են իրականացնում Սոթքի խորհրդային սահմանների հիման վրա։ Գործընթացն անցկացվում է նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակում։ Ընդ որում, սահմանն այդ ոչ թե աչքաչափով է գծվում, այլ GPS–կոորդինատներով։

Հայաստանի հարավում նոր բնագծերի ձևավորման և սահմանների պահպանության աշխատանքներ են արվում

Ջերմուկի սարերում էլ կարող են ադրբեջանցիների հետ սահմանազատման խնդիրներ լինել. պատգամավոր

Սահմանների հետ կապված խնդրի շուրջ բանավեճը սկսվեց համացանցում ադրբեջանական զինվորականներով տեսանյութի հրապարակումից հետո։ Տեսանյութում թշնամում զինվորականները հայտնվել են Հայաստանի Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի հանքավայրի տարածքում և պահանջել, որպեսզի աշխատակիցներն ազատեն տարածքը։ ՀՀ ՊՆ–ն սկզբում հերքեց այդ տեղեկությունը, սակայն ավելի ուշ հանդես եկավ պարզաբանմամբ։  Գերատեսչությունը հայտնեց, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչները սահմանազատման աշխատանքներ են սկսել  հատուկ միջոցների կիրառմամբ (GPS) Հայաստանի և Արցախի նախկին, իսկ ներկայիս Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։