«Ցավդ տանեմ» շապիկներ․ մոսկվայաբնակ դիզայներն Արցախին աջակցելու համար հավաքածու է թողարկել

Հարութ Առուստամյանը կարծում է, որ հագուստը շատ ավելին է, քան պարզապես գեղեցիկ գործվածքներն ու հաջող պատկերները։ Նա վստահ է, որ ամեն օր կարող է հստակ գաղափարներ ներկայացնել և անգամ օգնել մարդկանց։
Sputnik

Sputnik Արմենիա, Լիլիթ Հարությունյան

Արցախյան արմատներով տաղանդավոր դիզայներ Հարութ Առուստամյանը, որն ապրում է Մոսկվայում, ակտիվորեն համագործակցում է մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ, որոնց թվում է «Спеши к добру» հիմնադրամը, որն այսօր հայտնի է արցախյան երկրորդ պատերազմից տուժածներին օգնություն հատկացնելու հարցում իր ակտիվությամբ։ Նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ դեկտեմբերի 11–ին կներկայացվի The Discoteque բարեգործական հավաքածուի երրորդ դրոփը (մինի հավաքածու)։

«Ցավդ տանեմ» շապիկներ․ մոսկվայաբնակ դիզայներն Արցախին աջակցելու համար հավաքածու է թողարկել

Հարութը խոստովանեց, որ յուրաքանչյուր դրոփն իր համար շատ կարևոր է, քանի որ կարող է օգնել շատ բարդ իրավիճակում հայտնված հայերին։ Մինի-հավաքածուում կոնտրաստային սև ու կարմիր շապիկներ են՝ «Recognize Artsakh» և «Ցավդ տանեմ» գրություններով։

«Այս մինի հավաքածուն բաղկացած է մեկ հուդիից և մեկ շապիկից՝ հայկական ամենաջերմ «ցավդ տանեմ» արտահայտությամբ։ Յուրաքանչյուրը, ով ձեռք է բերում դրանք, կարող է ուղիղ ֆինանսական աջակցություն ցուցաբերել նրանց, ովքեր օգնության կարիք ունեն, քանի որ գումարների մեծ մասը Հայաստան է ուղարկվելու»,-ասաց դիզայները` ավելացնելով, որ շապիկները կարելի է պատվիրել հենց կայքում։

«Ցավդ տանեմ» շապիկներ․ մոսկվայաբնակ դիզայներն Արցախին աջակցելու համար հավաքածու է թողարկել

Այս ամսվա ընթացքում Հարութը The Discoteque հավաքածուի չորս դրոփ է թողարկել, որոնց վաճառքից ստացած գումարները կփոխանցվեն ոչ միայն «Спеши к добру» հիմնադրամին, այլև «Обнаженные сердца» հիմնադրամին, «Альтернатива» և «СПИД Центр» ՀԿ-ներին։

Փարիզն Ազնավուրի հիմնադրամի հավաքած օգնությունն ուղարկել է Երևան. սա 3–րդ ինքնաթիռն է

Հարութի խոսքով՝ հավաքածուի գլխավոր ուղերձը մեկն է` հագուստն ավելին է, քան պարզապես գեղեցիկ գործվածքներն ու հաջող պատկերները։ Նա կարծում է, որ յուրաքանչյուր իր կարող է կոնկրետ գաղափարներ տարածել և նույնիսկ օգնել մարդկանց:

«Դա հատկապես արժեքավոր է ժամանակակից իրականության, fast fashion-ի պայմաններում, երբ յուրաքանչյուր իր արագ վերածվում է փալասի և ամեն սեզոն արժեզրկվում։ Մենք համոզված ենք, որ կարելի է այլ կերպ վարվել։ Այն, ինչ մենք հագնում ենք, կարող է ցույց տալ ոչ միայն կյանքի հանդեպ մեր վերաբերմունքը, այլև աշխարհն ավելի բարի ու լավը դարձնելու մեր ձգտումը»,-ասաց դիզայները։

Հարցին, թե ինչու է հավաքածուն Discoteque կոչվում, նա պատասխանեց․ «Դա տպավորությունների մասին է, ամենավառ և ջերմ պահերի»։

«Ցավդ տանեմ» շապիկներ․ մոսկվայաբնակ դիզայներն Արցախին աջակցելու համար հավաքածու է թողարկել

Հավաքածուին արդեն աջակցել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Յուլիանա Կարաուլովան, Եվգենի Զաբոլոտնին, Ինգրիդ Օլերինսկայան, Սոֆյա Կոֆմանը, Ինգա Մելաձեն, Քրիստինա Լևիևան, Իննա Մալիկովան, Կատյա Վոլկովան, Գոշա Կարցևը և այլք։

Կային, կան ու կլինեն մեր կողքին. մոսկովյան բժիշկներն ամեն ինչ անում են Արցախի համար

Նշենք, որ «Спеши к Добру» հիմնադրամը, ի լրումն այլ օգնությունների, ֆինանսական և հոգեբանական օգնություն է տրամադրում ծանր հիվանդություններով տառապող երեխաներին, որոնք հայտնվել են ռազմական գործողությունների կիզակետում։

Կազմակերպությունը գրանցվել է 2016 թ․-ին՝ կամավորական շարժման հիման վրա, որը 2012 թվականից մշակել և իրականացրել է ծանր հիվանդություններով երեխաներին օգնելու ծրագրեր: Աշխատում է Հայաստանի և Ռուսաստանի բազմաթիվ մանկատների հետ, ինչպես նաև պարբերաբար օգնում անապահով և բազմազավակ ընտանիքներին։

Անկախ բարեգործական հիմնադրամի հիմնադիրներն ու ակտիվիստները ռուսաստանաբնակ հայեր են։ Այսօր կազմակերպությունը մեծ թվով կամավորներ ունի աշխարհի շատ երկրներում։

Հունաստանի ՊՆ-ն ինքնաթիռ է տրամադրել հայերի մարդասիրական օգնությունը Երևան հասցնելու համար