Բացահայտ ապատեղեկատվություն է. ՀՔԾ–ն` Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու մասին

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով Արթուր Ղազինյանի հայտարարություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի այսօր արած հայտարարությունը, թե ՀՔԾ–ն քրգործ է հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, բացահայտ ապատեղեկատվություն է։

Չի զլանում օծանելիքի մասին խոսել, իսկ Ալիևի ու Էրդողանի ասածներին չի պատասխանում. Տոնոյան

Արթուր Ղազինյանն այսօր Facebook- ի էջում գրել էր, որ ՀՔԾ–ն քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ:

«Գրառման հեղինակին հորդորում ենք զերծ մնալ ստահոդ, կեղծ լուրեր տարածելուց ու հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,–նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ըստ Ղազինյանի` սպասվում են աղմկոտ ձերբակալություններ, որոնց  մասին նա խոստացել էր խոսել այսօր` ժամը 16։00-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերով։