Ավտովթար Սյունիքում. տուժածների մեջ ՌԴ խաղաղապահ զորքերի ծառայողներ կան

Դեպքի վայր է ժամանել նաև խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamsyan.com–ը, երեկ` դեկտեմբերի 10-ին, Ժամը 23։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 221 կմ հատվածում բախվել են Սալիմ Պշկովի վարած «ԿամԱզ» մակնիշի և Ամին Քոշրոշահիի վարած Tractor Tanker մակնիշի ավտոմեքենաները։

Երթևեկությունը կաթվածահար է. հազարավոր ցուցարարներ պահանջում են վարչապետի հրաժարականը

Վթարի հետևանքով էլ Արթուր Գերեևի վարած «ԿամԱզն» ն էլ հարվածել է Ս․Պշկովի վարած «ԿամԱզի» հետմնամասին։ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։

Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից 2-ը և հիվանդանոց տեղափոխվածները Արցախում տեղակայված Ռուսաստանի դաշնության խաղաղապահ զորքերի ծառայողներ են։

Դեպքի վայր է ժամանել նաև խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։